-
14.11.2016|
21:05
Ընդդիմադիր պատգամավորներն այսօր «ցինիզմ» և «մուրացկանություն» որակեցին քաղաքացիներից ամսական 1000 դրամ պահելու իշխանությունների նախաձեռնությունը:
-
14.11.2016|
21:04
Պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հանրային քննարկումների շարք` հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ:
-
14.11.2016|
21:02
Դոնալդ Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երկրից արտաքսել երեք միլիոն անօրինական ներգաղթյալներին՝ նախագահ ընտրվելուց հետո առաջին ծավալուն հարցազրույցում:
-
14.11.2016|
21:01
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, նախարարությունը հայտարարում է մրցույթ մասնավոր ներդրողի ներգրավմամբ «Նաիրիտ գործարանի» արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով։
-
14.11.2016|
21:00
«Գիտեք արդեն, որ մենք միասնաբար արձագանքեցինք Թուրքիայում ծավալված վերջին իրադարձություններին` ժողովրդադեմոկրատական կուսակցության ղեկավարների ձերբակալությանը: ԵՄ անդամ 28 պետությունների անունից մենք մեր մտահոգությունն ենք հայտնել Թուրքիայում խոսքի ազատության վիճակի և մահապատժի հնարավոր վերականգնման շուրջ ծավալված բանավեճի առթիվ»:
-
14.11.2016|
20:58
Իրանի նավթի և արտաքին առևտրի փոխնախարարը հայտարարել է, որ այս շաբաթ ռուսաստանյան էներգետիկ ընկերությունների ղեկավարներից բաղկացած պատվիրակություն է ժամանելու Թեհրան՝ բանակցելու նավթային հնարավոր գործարքների շուրջ:
-
14.11.2016|
20:57
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսքով՝ ԵՄ-ն չի փոխի ՌԴ-ի հանդեպ քաղաքականությունը, եթե Դոնալդ Թրամփի գլխավորած՝ ԱՄՆ-ի նոր վարչակազմը նոր մոտեցում որդեգրի:
-
14.11.2016|
16:03
ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և լրատվական միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ Նախագահի որոշմամբ ՎՊ խորհրդի անդամ է նշանակվել։
Որոշումը՝ ստորև։
-
14.11.2016|
14:04
Վաշինգտոն – Հաջորդ շաբաթ Կոնգրեսը կրկին կանցնի 2016թ. իր օրենսդրական գործունեության իրականացմանը, և Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կոնգրեսականներին վերստին կոչ է անում հեռանալ Թուրքական և Ադրբեջանական հարցերով հանձնախմբերից՝ հաշվի առնելով այնտեղ աճող ամբողջատիրական վարչակարգերը և դրսևորված վարքագիծը, այդ թվում` ավելի վաղ այս տարի Ադրբեջանի հարձակումներն ընդդեմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի:
-
14.11.2016|
13:26
Նոր Զելանդիայում Քլարենս գետի ամբարտակը երկրաշարժից քանդվել է, իշխանությունները մերձափնյա շրջանների բնակիչներին կոչ են արել բարձունքների վրա բարձրանալ, հայտնում է Նոր Զելանդիայի ազգային ռադիոն (RNZ):